Показаны сообщения с ярлыком Armenian diaspora. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Armenian diaspora. Показать все сообщения

суббота, 21 ноября 2009 г.

Turk is turk...

Թուրքիայի ներկայիս հայկական (քրիստոնեական) համայնքն ունի 43 եկեղեցի, 17 վարժարան, հիվանդանոց եւ նման բազմաթիվ համայնքային հաստատություններ, որոնց միակ եկամուտն է համայնքի սեփականություն համարվող շենքերի վարձակալության գումարները: Ըստ որոշ տվյալների, ՀՀ անկախացումից հետո Թուրքիա է մեկնել մոտ 30.000 ՀՀ քաղաքացի: Սակայն, երբ խոսք է լինում հայկական համայնքի մասին, ոչ միայն քրիստոնեական, ապա ծպտյալ, թրքացած եւ քրդացած հայերի հետ հայության թիվը ներկայիս Թուրքիայում անցնում է 8-9 միլիոնից:
Եվ ահա, հիմա էլ կանգնած ենք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շեմին, որի ստորագրման դեպքում պիտի առնչվենք հայության տարաբնույթ հատվածների հետ: Այս արձանագրություններից ոգեւորված ամեն անգամ մեր եւ օտար աղբյուրները հավաստում են, թե թուրքերն այլեւս էն թուրքերը չեն եւ պետք է բարեկամանալ այսուհետ: Բայց… ի թիվս հակահայկական այլ թուրքավարի դրսեւորումների, օրերս Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Ֆրանսիայում մի թուրք աշակերտ է պատժվել: Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը մերժելու համար ֆրանսիական լիցեյներից մեկում սովորող 13-ամյա մի թուրք աշակերտ՝ Մուստաֆա Դողանը, 2 օրով հեռացվել է դպրոցից:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանամերձ Նենսի քաղաքի լիցեյներից մեկում այդ Մուստաֆան թուրքական ծագում ունեցող 5 այլ աշակերտների հետ մասնակցելով Հայոց ցեղասպանության շուրջ ծավալված քննարկմանը` մերժել է պատմական այդ իրողությունը: Ուսուցիչն էլ Մուստֆային ու նրա ընկերներին անմիջապես հեռացրել է դասասենյակից: Նախապես ասենք, որ հարցը չէր կարող ինքնըստինքյան հասունանալ այդ թուրք երեխաների մոտ… եթե ծնողների “դաստիարակությունը” չլիներ, գուցե նույնիսկ՝ հրահանգը:
Այնուհետեւ հարցը տեղափոխվել է պատմության դասաժամ եւ ինքնատիրապետումից զուրկ այդ թուրք աշակերտը, չկարողանալով սպառիչ պատասխաններ տալ ուսուցչին, նյարդայնացած արձագանքել է. “Հայերին ցեղասպանության չեն ենթարկել, եթե արել են, ուրեմն դրան արժանի են եղել”: Դրանից բարկացած ուսուցիչը պատժել է թուրք աշակերտին: Արժե հիշել, որ օրերս թուրքական խորհրդարանում քրդական հարցը քննարկելու ժամանակ, արդեն “հասուն” թուրք ծայրահեղական պատգամավորներից ոմանք, վայնասուն էին բարձրացրել, թե քրդական հարցն էլ պետք է լուծել՝ հիմա էլ նրանց կոտորելով: Շատ նման է “նոր թուրքերի” հայկական հարցի “հին” թուրքավարի լուծմանը…
Այնուհետեւ, թուրք երեխայից ուսուցիչը պահանջել է կատարել տնային հանձնարարություն՝ “Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն. մարդկության դեմ ուղղված հանցագործություն” վերնագրով: Այս թուրք լամուկի ծնողները դեմ են եղել, որ իրենց որդին կատարի այդ հանձնարարությունը: Նրանք նույնիսկ դիմել են Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական մի կազմակերպության օգնությանը:
Այդ աշակերտին պատժած ուսուցիչ Ֆրանչոիշ Վինգոլան դեպքի առնչությամբ պարզաբանումներ է տվել “Հուրիեթ”-ին՝ ասելով. Մուստաֆայի արած “ուրեմն արժանի են եղել ցեղասպանության” արտահայտությունն անընդունելի է ու հակամարդկային: Իսկ մեր արածն ընդամենը մանկավարժական մի քայլ էր… Մուստաֆային կարգի հրավիրելու համար: Ուրիշ ոչ մի խնդիր չկա”:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած եւ դատապարտած պետություններից մեկն է: 2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովը 106 կողմ եւ 19 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատվի Ֆրանսիայի Սենատի կողմից ու ստորագրվի նախագահի կողմից: Այդ օրինագիծը 1 տարվա ազատազրկում եւ 45.000 եվրո տուգանք է նախատեսում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների համար:
Մինչդեռ նույնիսկ Հայաստանում չկա օրենքի այն ուժը, որ ստորագրված լինի ՀՀ նախագահի կողմից՝ Հայոց ցեղասպանության դեմ խոսողներին դատապարտելու համար:
Թուրքական մեջլիսը փորձել է արդարացնել ֆրանսաբնակ թուրք աշակերտի ամբարտավանությունը, այդ երկրի ազգային մեծ ժողովը պաշտոնապես արձագանքել է Ֆրանսիայի լիցեյներից մեկում սովորող թուրք ամբարտավան աշակերտի հետ կատարվածին:
Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ՝ Թուրքիայի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ուսքուլը նախօրեին Ֆրանսիայի սենատի արդարադատության հանձնաժողովի եւ խորհրդարանի նախագահներին նամակ է ուղարկել, որում մասնավորապես ասված է. “Երեխաները ազատ մտածելու եւ արտահայտվելու իրավունք ունեն”:
Հիմա ի՞նչ ասենք, թուրքը է՛լ էն թուրքը չէ՞, թե՞… Եթե նույնիսկ նույն թուրքը չէ, ապա թերեւս ավելի վտանգավոր ու խորամանկ է դարձել՝ “զարգացած” թուրք է արդեն, բայց ոչ թե մեր շատ հայերի նման “եվրաարժեքների” հետեւորդ` համեմված քրիստոնեական խոնարհությամբ ու վտանգավոր ներողամտությամբ:

Հայկ Թորգոմյան
“Լուսանցք” Թիվ 126, նոյեմբերի 20 – 26, 2009թ.

пятница, 9 октября 2009 г.

Պետք է մաքրվել...

Ֆիլտրացիա, մի հսկայական ֆիլտրացիա է անհրաժեշտ կատարել հայ ազգի ներսում, պետք է ուղղակիորեն հեռացնել բոլոր այն ստրկամիտներին, ուրացողներին ու դրամի համար ամեն ինչ ծախելու ընդունակ մարդկանց... JUST TO DELETE THEM!
Ցավալին այն է, որ այս մեթոդով հեռացման են ենթակա Հայաստանի ներսում ապրող բնակչության 60%-ից ավելին...
ինչու?
Մի պարզ պատճառով. հենց քո շրջապատում` շենքի բակում հարցրու. "երբ է եղել ցեղասպանությունը? ով է կազմակերպել և ով է պատասխանատվությունը կրում?"... պատասխաններից կարելի է արդեն կատարել առաջին ֆիլտրացիան!
Առաջի ֆիլտրացիայից հետո 100-ից 70-ն են մնում անցնելու երկրորդ ֆիլտրացիան:
Երկրորդ հարցն է տրվում 70-ին. "ինչ կարծիքի եք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին".... կատարվում է երկրորդ ֆիլտրացիան, որից հետո մնում են 40 հայ մոլորյալներ, որոնց մեջից էլ կարելի է գտնել մարդկանց, որոնք պատրաստ են ցեղասպանության հարցը քննարկել թուրքերի հետ, որոնք հանրապետական են, սակայն չգիտեն, թե հանրապետականն իրենից ինչ է ներկայացնում, որոնք Երևանում ամեն քայլափոխի իրենց ջիպերով կարող են անցնել վրայովդ, սակայն ընկնելով Եվրոպա հետևում են բոլլլլոր օրենքներին...
Ահա, կարծես թե ֆիլտրացիայի հետևանքով տակը բան էլ չի բնում... բայց թքած, կարևորը արդյունքն է...

четверг, 8 октября 2009 г.

Fiasco!

Եթե հնարավորություն ունենայի, միանշանակ այս օրերին կմեկնեի և' Փարիզ, և' Լոս Անջելոս, և' Նյու Յորք, և' Բեյրութ, և' Դոնի Ռոստով... մի պարզ պատճառով. իմ գլխի մեջ չի տեղավորվում այն միտքը, որ այսպիսի ստորացուցիչ ու դավաճանից էլ խայտառակ համաձայնագրերի տակ արդեն ստորագրել է «հայ» կոչվող մի մարդ, որը մի ամբողջ պետություն է ներկայացնում...

Այս օրերին սփյուռքահայերի բողոքի ակցիաների, կատաղած արտահայտությունների և համազգային (արտասահմանում) բողոքի ալիքների մասին այստեղ` Երևանում շատ եմ լսում այնպիսի կարծիքներ, ինչպիսին են. է իրանց ինչ կա, մեզ ա պետք սահմանը բացել, իրանց ինչ... իրանք մենակ բողոքում են... իրանք ցեղասպանությունից էն կողմ բան չունեն մտածելու... դե որ էդքան մտածում են մեր մասին, խի չեն գալիս ստեղ ապրեն... ... ու այսպիսի մի քանի այլ հիմարություններ:

Համալիր կերպով կարելի է պատասխանել այս բոլոր հիմարություններին (չնայած այսպիսի մարդկանց նույնիսկ քոռ ճանճի տեղ էլ չարժե դնել). պարոնայք սահմանաբացման կողմնակիցներ, որոնք բացի Անթալիայից ու Օպել Վեկտրայից բացի ուրիշ բանի մասին հազիվ թե մտածել իմանան, այստեղ հարցը սահմանի բացելը կամ չբացելը չի, այն դեպքում, երբ հենց այդ սահմանը մենք չենք փակել երբե'ք, այն փակվել է Թուրքիայի կողմից, իսկ այժմ մեր փաստական աղերսանքների գնով մեզ շպրտվում է սահմանների բացման արարողությունը, որը Հայաստանի համար ունենում է ամենից թանկ արժեքը ամբողջ հայ ազգի պատմության ընթացքում` սկսած Ուրարտուի ժամանակներից...

Ամենաճկուն դիվանագիտական քայլերով, իսկ որոշ տեղեր նույնիսկ բավականին հստակ երևացող կետերով, 2009թ. օգոստոսի 31-ին որպես ՀՀ իշխանությունների կողմից տարվող թաքուն` գիշերային դիվանագիտության հետևանք, առաջարկված և արդեն ստորագրված արձանագրություններում Հայաստանն ուղղակիորեն ստորագրում է իր համապատմական ստորացումն ու պարտությունը... Այս արձանագրությունները տարբեր լեզուներով էլ կարդալուց հետո մնում է միայն լաց լինել, մանավանդ էն դեպքում, երբ երկրիդ նախագահն ու իշխող այսպես ասած կոալիցիան բոլոր ձեռքերով կողմ են և դոշ են տալիս այս համաձայնագրերի համար... Կողմ են, դոշ են տալիս, դրա համար էլ այսօրվա դրությամբ սփյուռքահայության կողմից արժանանում են այսպիսի «ջերմ», ես կասեի` «ջերմագույն» ընդունելության - «դավաճան» ու «մի ծախիր երկիրդ» կոչերով: Ի հարկե, առանց կասկածի, նա արժանի է այսպիսի ընդունելության և կոչերի...

Սակայն, ինչպես էլ որ արդեն ընթացք ունենան այս գործընթացները, մենք` Հայաստանը, արդեն կերել է իր ճաշը, քանի որ ստորագրելով` մենք մեր դատավճիռն ենք ստորագրում ապագայի համար, իսկ արդեն այս ամենից, այսքան տքնելուց և այս գործընթացը ահավոր թուրքանպաստ եղանակներով զարգացնելուց հետո չստորագրելով` ամբողջ աշխարհին ուղղում ենք մեր դեմ, Թուրքիային այսպես թե այնպես լավություն անելով....

Մնում է մի պարզ գործողություն: Մինչ հոկտեմբերի 8-9 ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ իր ամբողջ թիմով (եթե կարելի է թիմ ասել) հանդերձ: Այս դեպքում միայն կսառեցվեն այսքան աննպաստ ու դաժան, Սարգսյանական մեղքերով Հայաստանի գլխին փաթաթված գործընթացները... Դրանից հետո, արդեն պետք է մտածել լևոնական քաոսաստեղծ գործողություններից խուսափելու մասին, քանի որ այս պահին արդեն, ինչպես և բոլորը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ամբողջ ոհմակը, բթամիտ ու ամնեզիայով տառապող որոշ զանգվածների հետ միասին սպասում են Սերժ Սարգսյանի այս քայլին... Այլընտրանք չի մնացել...

Եվ այսպես, մինչ վաղը, գուցե և մյուս օրը, սրտատրոփ սպասում ենք նախագահի քայլերին, որոնք ցանկալի է լինեն արագացված, քանի դեռ ամբողջ երկիրը վարի չի գնացել... Հոկտեմբերի 9-ին, ուղղակիորեն հարկավոր է Ծիծեռնակաբերդի այգում` ցեղասպանության հիշատակների հուշահամալիրի մոտ հավաքվել ու Ո'Չ ասել այս աննախադեպ ստորացուցիչ գործընթացներին:

...Սերժ, քո գնալու ժամանակն է, դու ինքդ քեզ համար ստեղծեցիր բոլոր պայմանները` այս տարբերակով թողնելու ու հեռանալու - գլուխդ ազատելու համար, չնայած իրավունք էլ չունեիր գալու գահին... Այժմ քո ստեղծած հսկայական բեռների տակից հարկավոր է դուրս գալ... բայց դա կանեն արդեն ազգային շահերից հասկացող և գաղափարների տեր մարդիկ և ոչ հանրապետական տոմսերի հաշվին մի կտոր երշիկ գողացող ու տեղի համար նույնիսկ հայրենիքը ծախելու պատրաստ, կամ փողամոլ ու կազինոյաՔԵՐԹ դեպուտատիկներն ու ջպիկ-նեմեցածաղիկախառը հանճարեղները... Ձեր ժամանակն է զգալու ֆիասկոյի հաճույքը...