Показаны сообщения с ярлыком ցեղասպանություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ցեղասպանություն. Показать все сообщения

пятница, 9 октября 2009 г.

Առանց նախապայմանների բացում են սահմանները, ուղղակի սահմաններն ենք ճանաչում...

ՄԱՐԱԶՄ!
Չկա նախապայման հարգելի ժողովու~րդ, ինչ նախապայման կա արձանագրություններում?
Ով ա տենց բան ասել? ուղղակի սահմանի բացման փոխարեն մենք ճանաչում ենք Թուրքիայի սահմանները... ո ա ասել, որ դա նախապայման է???? :))))))))))
Ավ ա ասել, որ արձանագրություններում գրված պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը ու ցեղասպանության եղելության ուսումնասիրությունը նախապայման ա? ուղղակի կնստենք, կզրուցենք, կտեսնենք, թե թուրքերը ինչ կպատմեն մեզ, թե ոնց ենք մենք կոտորել իրենց Օսմանյան կայսրությունում... ու հետո, մեկ էլ անհետ կորել են տեղի հայ բնակիչները, հայտնվել են քրդերը...
Ցնդաբանություն ցնդաբանոց, որ մեզ փորձում են հրամցնել հանրապետական հանճարեղ "քաղաքական" գործիչները... Դիվանագիտական հարաբերությունների հաստատում` առանց նախապայմանների... դե հավատացեք, մարդիկ Հայաստանի...

Ելք...

...Կա արդյոք ելք?

ելք այս խճճված ու անհասկանալի իրադարությունից...
պատմությունդ հարցականի տակ են դնում, դնում են առաջդ ու դու ստորագրում ես...
ազգայինդ դարձել ա ԶՐՈ: Զրոյական նշանակություն ունեն բոլոր արժեքներդ... խե~ղճ հայ ժողովուրդ, խեղճ հայ, որ նույնիսկ տեղյակ չես, թե ինչի համար են պայքարում մարդիկ այս արձանագրությունների դեմ... խեղճ հայ, որ գիտես, թե պայքարողներն ուղղակի չեն ուզում, որ սահմանը բացվի... խեղճ ես դու, քանի որ քեզ դա են մատուցում, քեզնից թաքցնում են իրական ենթատեքստերը, ու դու թուրքիայի սահմանի բացման կամ չբացման համար մեղադրում ես սփյուռքահայերին... այն մարդկանց, ովքեր դեռ պահպանում են պատմության ու ազգային ինչ-որ արժեքներ, ովքեր գիտեն, որ ցեղասպանության մասին քննարկումը նշանակում ա կասկածի տակ դնել իրականությունը, ուրանալ այսքան տարվա մարդկանց չարչարանքներն ու ինքնահրկիզումները...

Ես հիմա արդեն ելք չեմ տեսնում էս խառնաշփոթից:
Եթե ՀՀ նախագահը վաղը ստորագրեց, դա նշանակում է մոտ ապագայում ռադիկալ մեթոդների գործադրում այդ ամենի և այդ ամենը կատարողների վերացման համար... եթե չստորագրեց, ապա քաշվում ենք ամբողջ աշխարհից...
Ելք... ասեք ինձ ելք էս վիճակից... նախագահի հեռացումը քաոսային իրավիճակ ա ստեղծելու, շունն ու շան տերը իրարից չեն տարբերվելու...

Ես չեմ ետսնում ելք...

четверг, 8 октября 2009 г.

Fiasco!

Եթե հնարավորություն ունենայի, միանշանակ այս օրերին կմեկնեի և' Փարիզ, և' Լոս Անջելոս, և' Նյու Յորք, և' Բեյրութ, և' Դոնի Ռոստով... մի պարզ պատճառով. իմ գլխի մեջ չի տեղավորվում այն միտքը, որ այսպիսի ստորացուցիչ ու դավաճանից էլ խայտառակ համաձայնագրերի տակ արդեն ստորագրել է «հայ» կոչվող մի մարդ, որը մի ամբողջ պետություն է ներկայացնում...

Այս օրերին սփյուռքահայերի բողոքի ակցիաների, կատաղած արտահայտությունների և համազգային (արտասահմանում) բողոքի ալիքների մասին այստեղ` Երևանում շատ եմ լսում այնպիսի կարծիքներ, ինչպիսին են. է իրանց ինչ կա, մեզ ա պետք սահմանը բացել, իրանց ինչ... իրանք մենակ բողոքում են... իրանք ցեղասպանությունից էն կողմ բան չունեն մտածելու... դե որ էդքան մտածում են մեր մասին, խի չեն գալիս ստեղ ապրեն... ... ու այսպիսի մի քանի այլ հիմարություններ:

Համալիր կերպով կարելի է պատասխանել այս բոլոր հիմարություններին (չնայած այսպիսի մարդկանց նույնիսկ քոռ ճանճի տեղ էլ չարժե դնել). պարոնայք սահմանաբացման կողմնակիցներ, որոնք բացի Անթալիայից ու Օպել Վեկտրայից բացի ուրիշ բանի մասին հազիվ թե մտածել իմանան, այստեղ հարցը սահմանի բացելը կամ չբացելը չի, այն դեպքում, երբ հենց այդ սահմանը մենք չենք փակել երբե'ք, այն փակվել է Թուրքիայի կողմից, իսկ այժմ մեր փաստական աղերսանքների գնով մեզ շպրտվում է սահմանների բացման արարողությունը, որը Հայաստանի համար ունենում է ամենից թանկ արժեքը ամբողջ հայ ազգի պատմության ընթացքում` սկսած Ուրարտուի ժամանակներից...

Ամենաճկուն դիվանագիտական քայլերով, իսկ որոշ տեղեր նույնիսկ բավականին հստակ երևացող կետերով, 2009թ. օգոստոսի 31-ին որպես ՀՀ իշխանությունների կողմից տարվող թաքուն` գիշերային դիվանագիտության հետևանք, առաջարկված և արդեն ստորագրված արձանագրություններում Հայաստանն ուղղակիորեն ստորագրում է իր համապատմական ստորացումն ու պարտությունը... Այս արձանագրությունները տարբեր լեզուներով էլ կարդալուց հետո մնում է միայն լաց լինել, մանավանդ էն դեպքում, երբ երկրիդ նախագահն ու իշխող այսպես ասած կոալիցիան բոլոր ձեռքերով կողմ են և դոշ են տալիս այս համաձայնագրերի համար... Կողմ են, դոշ են տալիս, դրա համար էլ այսօրվա դրությամբ սփյուռքահայության կողմից արժանանում են այսպիսի «ջերմ», ես կասեի` «ջերմագույն» ընդունելության - «դավաճան» ու «մի ծախիր երկիրդ» կոչերով: Ի հարկե, առանց կասկածի, նա արժանի է այսպիսի ընդունելության և կոչերի...

Սակայն, ինչպես էլ որ արդեն ընթացք ունենան այս գործընթացները, մենք` Հայաստանը, արդեն կերել է իր ճաշը, քանի որ ստորագրելով` մենք մեր դատավճիռն ենք ստորագրում ապագայի համար, իսկ արդեն այս ամենից, այսքան տքնելուց և այս գործընթացը ահավոր թուրքանպաստ եղանակներով զարգացնելուց հետո չստորագրելով` ամբողջ աշխարհին ուղղում ենք մեր դեմ, Թուրքիային այսպես թե այնպես լավություն անելով....

Մնում է մի պարզ գործողություն: Մինչ հոկտեմբերի 8-9 ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ իր ամբողջ թիմով (եթե կարելի է թիմ ասել) հանդերձ: Այս դեպքում միայն կսառեցվեն այսքան աննպաստ ու դաժան, Սարգսյանական մեղքերով Հայաստանի գլխին փաթաթված գործընթացները... Դրանից հետո, արդեն պետք է մտածել լևոնական քաոսաստեղծ գործողություններից խուսափելու մասին, քանի որ այս պահին արդեն, ինչպես և բոլորը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ամբողջ ոհմակը, բթամիտ ու ամնեզիայով տառապող որոշ զանգվածների հետ միասին սպասում են Սերժ Սարգսյանի այս քայլին... Այլընտրանք չի մնացել...

Եվ այսպես, մինչ վաղը, գուցե և մյուս օրը, սրտատրոփ սպասում ենք նախագահի քայլերին, որոնք ցանկալի է լինեն արագացված, քանի դեռ ամբողջ երկիրը վարի չի գնացել... Հոկտեմբերի 9-ին, ուղղակիորեն հարկավոր է Ծիծեռնակաբերդի այգում` ցեղասպանության հիշատակների հուշահամալիրի մոտ հավաքվել ու Ո'Չ ասել այս աննախադեպ ստորացուցիչ գործընթացներին:

...Սերժ, քո գնալու ժամանակն է, դու ինքդ քեզ համար ստեղծեցիր բոլոր պայմանները` այս տարբերակով թողնելու ու հեռանալու - գլուխդ ազատելու համար, չնայած իրավունք էլ չունեիր գալու գահին... Այժմ քո ստեղծած հսկայական բեռների տակից հարկավոր է դուրս գալ... բայց դա կանեն արդեն ազգային շահերից հասկացող և գաղափարների տեր մարդիկ և ոչ հանրապետական տոմսերի հաշվին մի կտոր երշիկ գողացող ու տեղի համար նույնիսկ հայրենիքը ծախելու պատրաստ, կամ փողամոլ ու կազինոյաՔԵՐԹ դեպուտատիկներն ու ջպիկ-նեմեցածաղիկախառը հանճարեղները... Ձեր ժամանակն է զգալու ֆիասկոյի հաճույքը...