Показаны сообщения с ярлыком Armenia. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Armenia. Показать все сообщения

пятница, 26 марта 2010 г.

Դաշնակցության ընվզման ժամանակն է

Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, պետք է ընդունի միջազգային ծանրագույն ճնշումների տակ - հանձնել Լեռնային Ղարաբաղի հողերի որոշ մասը` արդյունքում չստանալով ոչինչ !

Երբևէ Հայաստանը չի եղել այսպիսի ողորմելի վիճակում, երբ հաղթողից վեր ես ածվում նողկալի կերպարանքի, որին ինչպես ցանկանում են, այնպես էլ ուղղորդում են. ճանաչել են տալիս Թուրքիայի ներկայիս սահմանները, ցեղասպանության իրողության հարցը դարձնում են քննարկման, փաստերը վերլուծման առարկա, ստիպում են, ԼՂՀ-ն այդպես էլ օդի մեջ մնա և դեռ ավելին` "վերադարձնել" ԼՂՀ-ի ներկայիս տարածքի որոշ շրջաններ...

Կապիտուլյացիան ավելի ձեռնտու տարբերակ կլիներ, քան վերջին 2 տարիներին Հայաստանի վարած քաղաքականությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի...

Կարծում ենք, որ միակ փրկությունն այս պահին նախագահի պաշտոնաթողությունն է, և միայն այդ դեպքում ներկա գործընթացները կարող են սառեցվել որոշ ժամանակով և հետագայում գուցե ծանր ճիգերի շնորհիվ հաջողվի վերանագնել նախկինում մեր ունեցած դիրքը բանակցություններում և միջազգային տարբեր ատյաններում:

Եվ միակ ուղին, որի դեպքում հնարավոր կլինի հասնել որոշակի արդյունքների - Դաշնակցության` Հանրապետության ղեկը վերցնելն է, այլապես շուտով, մեր երկրի օլիգարխիկների ու հաստավիզների թեթև ձեռքով Հայաստանը պատմության էջերում ամենա խայտառակ էջերը կավելացնի:

вторник, 13 октября 2009 г.

Ոչ մի հրաժարական.... ՎՌՆԴՈՒՄ !!!

Միթե արժե պահանջել մի մարդուց հրաժարական տալ, այն դեպքում, երբ ամբողջ ազգդ խայտառակության է տանում` նայելով դեմքիդ ասելով ամենավերջին սուտն ու ցնդաբանությունը...
Իմ կարծիքով այդպիսի մարդուն և նրա ամբողջ թաշկինակներին հարկավոր է վռնդել...
ՎՌՆԴԵԼ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՍԱՐԳԻՍՕՂԼՈՒՆ !!!!

пятница, 9 октября 2009 г.

ԱՅՈ! ԱՅՈ! ԱՅՈ! YES! YES! YES!

ԱՅՈ! ԱՅՈ! ԱՅՈ! Եկեք նստենք մեր եղբայրական թուրքերի հետ ու քննարկենք, թե արդյոք եղել է ցեղասպանություն մեր եղբայրական թուրքիայում, թե` ոչ? .... եկեք ճանաչենք մեր եղբայրական թուրքիայի սահմանները, թքած, թե էդ հողերը մերը չեն եղել.... դե զաԹո սահմանները կբացեն, կապրենք էլի :)))))))))))

Պետք է մաքրվել...

Ֆիլտրացիա, մի հսկայական ֆիլտրացիա է անհրաժեշտ կատարել հայ ազգի ներսում, պետք է ուղղակիորեն հեռացնել բոլոր այն ստրկամիտներին, ուրացողներին ու դրամի համար ամեն ինչ ծախելու ընդունակ մարդկանց... JUST TO DELETE THEM!
Ցավալին այն է, որ այս մեթոդով հեռացման են ենթակա Հայաստանի ներսում ապրող բնակչության 60%-ից ավելին...
ինչու?
Մի պարզ պատճառով. հենց քո շրջապատում` շենքի բակում հարցրու. "երբ է եղել ցեղասպանությունը? ով է կազմակերպել և ով է պատասխանատվությունը կրում?"... պատասխաններից կարելի է արդեն կատարել առաջին ֆիլտրացիան!
Առաջի ֆիլտրացիայից հետո 100-ից 70-ն են մնում անցնելու երկրորդ ֆիլտրացիան:
Երկրորդ հարցն է տրվում 70-ին. "ինչ կարծիքի եք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին".... կատարվում է երկրորդ ֆիլտրացիան, որից հետո մնում են 40 հայ մոլորյալներ, որոնց մեջից էլ կարելի է գտնել մարդկանց, որոնք պատրաստ են ցեղասպանության հարցը քննարկել թուրքերի հետ, որոնք հանրապետական են, սակայն չգիտեն, թե հանրապետականն իրենից ինչ է ներկայացնում, որոնք Երևանում ամեն քայլափոխի իրենց ջիպերով կարող են անցնել վրայովդ, սակայն ընկնելով Եվրոպա հետևում են բոլլլլոր օրենքներին...
Ահա, կարծես թե ֆիլտրացիայի հետևանքով տակը բան էլ չի բնում... բայց թքած, կարևորը արդյունքն է...

четверг, 8 октября 2009 г.

Follow me on twitter

Follow Armenian Liberal's twitter microblog www.twitter.com/armliberal
I'll follow you :)