пятница, 26 марта 2010 г.
Դաշնակցության ընվզման ժամանակն է
Երբևէ Հայաստանը չի եղել այսպիսի ողորմելի վիճակում, երբ հաղթողից վեր ես ածվում նողկալի կերպարանքի, որին ինչպես ցանկանում են, այնպես էլ ուղղորդում են. ճանաչել են տալիս Թուրքիայի ներկայիս սահմանները, ցեղասպանության իրողության հարցը դարձնում են քննարկման, փաստերը վերլուծման առարկա, ստիպում են, ԼՂՀ-ն այդպես էլ օդի մեջ մնա և դեռ ավելին` "վերադարձնել" ԼՂՀ-ի ներկայիս տարածքի որոշ շրջաններ...
Կապիտուլյացիան ավելի ձեռնտու տարբերակ կլիներ, քան վերջին 2 տարիներին Հայաստանի վարած քաղաքականությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի...
Կարծում ենք, որ միակ փրկությունն այս պահին նախագահի պաշտոնաթողությունն է, և միայն այդ դեպքում ներկա գործընթացները կարող են սառեցվել որոշ ժամանակով և հետագայում գուցե ծանր ճիգերի շնորհիվ հաջողվի վերանագնել նախկինում մեր ունեցած դիրքը բանակցություններում և միջազգային տարբեր ատյաններում:
Եվ միակ ուղին, որի դեպքում հնարավոր կլինի հասնել որոշակի արդյունքների - Դաշնակցության` Հանրապետության ղեկը վերցնելն է, այլապես շուտով, մեր երկրի օլիգարխիկների ու հաստավիզների թեթև ձեռքով Հայաստանը պատմության էջերում ամենա խայտառակ էջերը կավելացնի:
суббота, 21 ноября 2009 г.
Ադրբեջանը շարունակում է ոռնալ...
Օրերս ադրբեջանական լրատմավիջոցները գրել են, թե հայկական կողմը իբր ոչնչացնում է ադրբեջանական գերեզմանաքարերը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Այդ ասեկոսեներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը:
«Սա արդեն շատ ծանոթ քաղաքականություն է: Նման մեթոդներով ադրբեջանական կողմը փորձում է կոծկել իրենց կողմից կատարված այլ ծավալների հանցագործությունները` բուլդոզերների և զինվորականների օգնությամբ»,- նշել է Կարապետյանը` նկատի ունենալով Ջուղայում հայկական ժառանգության ոչնչացումը:
Ինչպես պարզաբանել է փորձագետը, ադրբեջանական կայքերում զետեղված լուսանկարների վրա պատկերված են ոչ ավերված շիրմաքարեր: Ավելի քան հարյուր շիրմաքարերի թվում ընդամենը երկու-երեք քարերի վրա կան տարբեր վնասվածքներ: Նմանատիպ վնասվածքներով գերեզմանաքարեր, ըստ Կարապետյանի, կարելի է հանդիպել նաև երևանյան գերեզմանոցներում:
Փորձագետը նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե, ինչպես գրում էին ադրբեջանական լրատվամիջոցները, այդ գերեզմանոցն ունի 200 տարվա պատմություն: Ինչպես նշել է Կարապետյանը, ամենահին գերեզմանաքարը 1950թ. է, իսկ նորը` 1971 թվականի: Բացի այդ, խոսքն ընդհանրապես ադրբեջանական գերեզմանոցի մասին չէ, որը գտնվում է Աղդամում: Կարապետյանի խոսքերով` այդ գերեզմանոցը կարող է գտնվել Աղդամին ձուլված գյուղերից մեկում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հայկական կողմը չպետք է անտարբերության մատնի Ադրբեջանի նմանատիպ քայլերը և կեղծ լինելու դեպքում պետք է համարժեք պատասխան տա։
Ըստ փորձագետի` Լեռնային Ղարաբաղի տարածքում կան պաշտամունքային իմաստով ոչ քրիստոնեական ծագումով բազմաթիվ մշակութային կոթողներ: Այս համատեքստում Կարապետյանը նշել է, թե հայկական կողմը պետք է խորապես ուսումնասիրի այդ մշակութային կոթողները, քանի որ դրանք գտնվում են մեր տարածքում:
Tert.am
