суббота, 21 ноября 2009 г.

Ադրբեջանը շարունակում է ոռնալ...

Օրերս ադրբեջանական լրատմավիջոցները գրել են, թե հայկական կողմը իբր ոչնչացնում է ադրբեջանական գերեզմանաքարերը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Այդ ասեկոսեներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը:

«Սա արդեն շատ ծանոթ քաղաքականություն է: Նման մեթոդներով ադրբեջանական կողմը փորձում է կոծկել իրենց կողմից կատարված այլ ծավալների հանցագործությունները` բուլդոզերների և զինվորականների օգնությամբ»,- նշել է Կարապետյանը` նկատի ունենալով Ջուղայում հայկական ժառանգության ոչնչացումը:

Ինչպես պարզաբանել է փորձագետը, ադրբեջանական կայքերում զետեղված լուսանկարների վրա պատկերված են ոչ ավերված շիրմաքարեր: Ավելի քան հարյուր շիրմաքարերի թվում ընդամենը երկու-երեք քարերի վրա կան տարբեր վնասվածքներ: Նմանատիպ վնասվածքներով գերեզմանաքարեր, ըստ Կարապետյանի, կարելի է հանդիպել նաև երևանյան գերեզմանոցներում:

Փորձագետը նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե, ինչպես գրում էին ադրբեջանական լրատվամիջոցները, այդ գերեզմանոցն ունի 200 տարվա պատմություն: Ինչպես նշել է Կարապետյանը, ամենահին գերեզմանաքարը 1950թ. է, իսկ նորը` 1971 թվականի: Բացի այդ, խոսքն ընդհանրապես ադրբեջանական գերեզմանոցի մասին չէ, որը գտնվում է Աղդամում: Կարապետյանի խոսքերով` այդ գերեզմանոցը կարող է գտնվել Աղդամին ձուլված գյուղերից մեկում:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հայկական կողմը չպետք է անտարբերության մատնի Ադրբեջանի նմանատիպ քայլերը և կեղծ լինելու դեպքում պետք է համարժեք պատասխան տա։

Ըստ փորձագետի` Լեռնային Ղարաբաղի տարածքում կան պաշտամունքային իմաստով ոչ քրիստոնեական ծագումով բազմաթիվ մշակութային կոթողներ: Այս համատեքստում Կարապետյանը նշել է, թե հայկական կողմը պետք է խորապես ուսումնասիրի այդ մշակութային կոթողները, քանի որ դրանք գտնվում են մեր տարածքում:

Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий