пятница, 26 марта 2010 г.

Դաշնակցության ընվզման ժամանակն է

Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, պետք է ընդունի միջազգային ծանրագույն ճնշումների տակ - հանձնել Լեռնային Ղարաբաղի հողերի որոշ մասը` արդյունքում չստանալով ոչինչ !

Երբևէ Հայաստանը չի եղել այսպիսի ողորմելի վիճակում, երբ հաղթողից վեր ես ածվում նողկալի կերպարանքի, որին ինչպես ցանկանում են, այնպես էլ ուղղորդում են. ճանաչել են տալիս Թուրքիայի ներկայիս սահմանները, ցեղասպանության իրողության հարցը դարձնում են քննարկման, փաստերը վերլուծման առարկա, ստիպում են, ԼՂՀ-ն այդպես էլ օդի մեջ մնա և դեռ ավելին` "վերադարձնել" ԼՂՀ-ի ներկայիս տարածքի որոշ շրջաններ...

Կապիտուլյացիան ավելի ձեռնտու տարբերակ կլիներ, քան վերջին 2 տարիներին Հայաստանի վարած քաղաքականությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի...

Կարծում ենք, որ միակ փրկությունն այս պահին նախագահի պաշտոնաթողությունն է, և միայն այդ դեպքում ներկա գործընթացները կարող են սառեցվել որոշ ժամանակով և հետագայում գուցե ծանր ճիգերի շնորհիվ հաջողվի վերանագնել նախկինում մեր ունեցած դիրքը բանակցություններում և միջազգային տարբեր ատյաններում:

Եվ միակ ուղին, որի դեպքում հնարավոր կլինի հասնել որոշակի արդյունքների - Դաշնակցության` Հանրապետության ղեկը վերցնելն է, այլապես շուտով, մեր երկրի օլիգարխիկների ու հաստավիզների թեթև ձեռքով Հայաստանը պատմության էջերում ամենա խայտառակ էջերը կավելացնի:

2 комментария:

  1. Ես կարծում եմ որ իշխանափոխությունը կարող է հանգեցնել ներքին բազմաթիվ խնդիրների, ուստի կարծում եմ ... Չնայած կարծելու բան էլ չի մնացել...

    ОтветитьУдалить
  2. ամենախայտառակ-ը միասին է գրվում

    ОтветитьУдалить